ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Ասում են

Ասում են
08.05.2022 | 13:52

Նիկոլը երբեք չի հարգել Հայաստանի քաղաքացուն, քանի որ նրան միշտ ստով է կերակրել։ Եթե իրենց թվում է, որ մենք չենք կարող տեխնոլոգիաներ կիրառել, այստեղ բերել հերոսի կեղծ պապիկի, չենք կարող խոսել գազի ու էլեկտրաէներգիայի գներից, գնաճից, խոստանալ անվճար հաց բաժանել, ապա նրանք սխալվում են։ Մենք կարող ենք, բայց երբեք չենք անի, քանի որ հարգում ենք Հայաստանի քաղաքացիներին, իսկ երբ հարգում ես, երբեք չես ստի։
Խոսում է տնտեսական աճի մասին...

Խանութներում տեսե՞լ եք գները։ Մենք չենք խոստանում, որ հեշտ է լինելու։ Շատ դժվար կլինի նորից ավերված երկիրը կառուցել, բայց մենք դա կանենք։ Մեր ժողովուրդը երբեք այդպես խղճուկ ու անպատիվ չի լինի, ինչպես Նիկոլն է։


Հայկ Մամիջանյան

Դիտվել է՝ 38586

Մեկնաբանություններ